ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, հաղորդում է New York Post-ը:
Ուրբաթ օրը Air Force One-ին տված հարցազրույցում հարցին, թե քանի անգամ են երկու առաջնորդները շփվել, Թրամփն ասել էր, որ ավելի լավ է չասի:
«Նա (Պուտինը) ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ», – ասել Է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում:
Ոչ Կրեմլը, ոչ Սպիտակ տունը չեն մեկնաբանել այդ հրապարակումը:
CNN-ը նաև հայտնել է, որ պարզ չէ, թե երբ են առաջնորդները խոսել կամ արդյոք նրանք խոսել են հունվարին Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր և քանի անգամ: CNN-ը պարզաբանում ստանալու համար դիմել է Ազգային անվտանգության խորհուրդ։
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ պատերազմն Ուկրաինայում, որի երկրորդ տարին է մոտենում, «արագ» կավարտվի։