Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ասել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է։ Այս մասին գրում է Irna լրատվական գործակալությունը։

Ինչպես նաև նախագահը հայտարարել է, որ Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն․ «Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»,- ասել նա։

Հանդիպմանը քննարկվել են երկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել