Վստահեցնում եմ՝ Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է, թե ինչ կարելի է սպասել Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերություններից, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Վստահեցնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ, և բոլորը (եվրոպական էլիտաները), կտեսնեք, դա տեղի կունենա արագ, շուտով, նրանք բոլորը կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և կթափահարեն իրենց պոչերը», – ասել է Պուտինը:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ եվրոպացիներն ակտիվորեն պայքարել են Թրամփի դեմ, միջամտել են ԱՄՆ քաղաքական կյանքին և ընտրական գործընթացին, քանի որ նրանց «մենթալ առումով դուր էր գալիս» ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։

«Սակայն Թրամփը այլ պատկերացումներ ունի այն մասին, թե ինչն է լավն ու վատը, այդ թվում՝ գենդերային քաղաքականության և որոշ այլ հարցերի վերաբերյալ։ Կարծես դա նրանց դուր չի գալիս»,- ասել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել