Ֆիլադելֆիայում բժշկական ինքնաթիռ է կործանվել։
Learjet 55-ը օդ է բարձրացել Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանից, գրում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է հիվանդ աղջիկ և նրա մայրը, բժիշկը, բուժաշխատողը և անձնակազմի երկու անդամները, բոլորը Մեքսիկայի քաղաքացիներ: Ենթադրվում է, որ բոլորը զոհվել են։
Ֆիլադելֆիայի քաղաքապետ Շերել Փարքերը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով տուժել են մի քանի տներ և մեքենաներ։
Տեսանյութը՝ այստեղ։