ՊՆ-ն հորդորում է՝ զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից

Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։

Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել