Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ համընդհանուր հայտարարագրման ժամկետը երկարացվել է․ «Հայտարարագրման ժամկետ ենք սահմանել մինչև նոյեմբերի 1-ը»։
Հիշեցնենք, որ հայտարարագրման ժամկետ էր նշանակվել մայիսի 1-ը։
Վարչապետը նաև նշել է, որ եթե քաղաքացին դիմել է նույնականացման քարտի համար, մինչև նոյեմբերի 1-ը չի ստացել այն ու չի հասցրել լրացնել հայտարարագիրը, ժամկետները կասեցվում են. «Երբ մարդը նույնականացման քարտն ստանա, ենթադրենք, 2026թ. հունվարին ու ասի՝ ժամկետը բաց թողեցի, սոցիալական կրեդիտը չեմ կարող ստանալ, մենք իր համար այդ հնարավորությունը կպահենք, որ երբ ունենա քարտ, համընդհանուր հայտարարագիրը լրացնելուց հետո տեղում գումարը կստանա»։