Մեծ Եղեռնը ոչ միայն անհերքելի է, դա մեր ինքնության մասն է․ վարչապետ

Մեծ Եղեռնը ոչ միայն անհերքելի է, դա մեր ինքնության մասն է, ընդ որում, դա ուզել կամ չուզելով չի։ Եթե մեկը շատ ուզենա, որ դա այդպես չլինի, չի կարողա, չկա այդպիսի ուժ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Դա իմ, ձեր, մեր բոլորիս արյան, երակների մեջ է, դա մեր ինքնության մասն է։ Էդ ի՞նչ խոսույթ ա, ո՞ւմ ենք ինչ ուզում ապացուցել»։

Վարչապետը նշեց, որ ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, այն անքննելի է և անժխտելի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել