ԱԱԾ հայտարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին, որում օտարերկրացիները Հանրապետության հրապարակում երգում ու պարում էին

ԱԱԾ-ից հայտնում են՝ հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝

Միլադ Ղահրամանիաֆշար

Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու

Մեհդի Մոհամմադի

Համեդ Ազիզի Մալեկի

Նադեր Ղաֆարի

Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել