Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Կոստանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարդան Կոստանյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Կոստանյանը ազատվել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից։