Ինչ գործառույթներ են իրականացնելու տրանսպորտի հսկիչները

Երևանի հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից կլինի հսկիչների ներկայություն:

Նրանք կատարելու են հետևյալ գործառույթները՝

  • Երթուղիների հաճախականության վերահսկում,
  • Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
  • Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
  • Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում։

Անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell-ին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել