Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 30-ին, որոշում է ստորագրել, որով Իրանում ՀՀ առևտրական կցորդին ազատել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`

1. Վարդան Կոստանյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել