Երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական իրավունքի վկայականից։ Նշված որոշման հիման վրա երգիչը դիմել է Վարչական դատարան և փորձում է լուծել իր վարորդական իրավունքի կասեցման հարցը։
Այս մասին Iravaban.net-ին հայտնեց երգչի ներկայացուցիչ Մուշեղ Ալեքսանյանը։ Կապ հաստատեցինք նաև մյուս երկու ներկայացուցիչների՝ Գառնիկ Մաթևոսյանի և Մարիամ Մովսիսյանի հետ։ Նրանք հայտնեցին, որ անհրաժեշտության դեպքում հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ, այլ մանրամասներ չնշվեցին։
Հավելենք, որ գործը դատարան է ստացվել հունվարի 29-ին և մակագրվել դատավոր Ելենա Առաքելյանին։