Քիչ առաջ, աղջիկս նստել էր 45 համարի ավտոբուսը, ականատես էր եղել թե ինչպես են դրսից մեծ քարով հարվածել ավտոբուսին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանը։
«Սա է այն պատկերը, թե մենք որքան ենք կրում պատասխանատվություն և հոգատարություն մեր, պետության գույքի նկատմամբ:
Սա որակել վայրագություն, մեղմ է ասված»,-նշել է նա: