«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը։
«Այսօր Կենտրոնական բանկը պետական գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը: Հայտնում ենք, որ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.01.2025 թվականի որոշմամբ նույն օրվանից գրանցումից հանված (գործունեությունը դադարեցված) «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համարը՝ 83, գրանցման ամսաթիվը՝ 25.02.2003թ.) հետ և չի հանդիսանում վերջինիս իրավանախորդը:
Մամուլում տեղ գտած հաղորդագրություններն ապատեղեկատվություն են»,- ասվում է հայտարարության մեջ: