ԿԲ-ն դադարեցրել է «Արդշինբանկ լուծարվող բանկ»-ի գործունեությունը

Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ բանկը լուծարել եւ գործունեությունը համարել դադարեցված:

«Հիմք ընդունելով ՀՀ սնանկության դատարանի «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկի» հաշվեկշիռը հաստատելու մասին 2025 թվականի հունվարի 9-ի որոշումը, ղեկավարվելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներով ՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր թիվ 11Ա որոշմամբ 2025 թվականի հունվարի 29-ից «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ին հանել է գրանցումից եւ, համապատասխանաբար, վերջինս համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:

Ավելի վաղ «Արդշինբանկ» ՓԲԸ եւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ բաժնետերերերի արտահերթ ընդհանուր ժողովները 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կայացրել են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն «Արդշինբանկ» ՓԲԸ-ին միացման գործարքը հաստատելու եւ գործարքի կնքման նախնական համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ դիմելու որոշում:

««Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին միացումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելու պահից «Արդշինբանկ» ՓԲԸ-ն վերակազմակերպման արդյունքում հանդիսանալու է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի բոլոր իրավունքների եւ պարտականությունների իրավահաջորդը»,- ասվում է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել