Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում BMW-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։
Խուլիգանություն կատարելու կասկածանքով հունվարի 25-ին 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և «ԲՄՎ»-ով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել՝ Շիրակի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: