Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել․ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունվարի 24-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության տարածքում 43-ամյա տղամարդը զբաղվում է կեղծ օղիների շշալցմամբ, հայտնում են ոստիկանությունից։

Նույն օրը 43-ամյա տղամարդը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:

43-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Համայնքային ոստիկանության Շենգավիթի և Մաշտոցի բաժինների ծառայողները հունվարի 25-ին քրեական վարույթի շրջանակում զննություն են կատարել վերոհիշյալ շինության տարածքում: Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի օղիների ակցիզային դրոշմանիշներ, խցաններ, սպիրտանման հեղուկով լցված 10 լիտր տարողությամբ ութ տարա, շշալցման տարբեր պարագաներ և շշալցված օղիներ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել