Ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ․ Երևանի քաղաքապետարան

2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ ներկայումս ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ:

Փետրվարի 1-ից անցում ենք կատարում տրանսպորտային միասնական համակարգի, որը ներառում է համակարգի արդիականացում և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում՝ ապահովելով հարմարավետ և ժամանակակից սպասարկում»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել