Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին

Որևէ մեկը չի նշանակվել որևէ պաշտոնում կին կամ տղամարդ լինելու համար, այլ  արձանագրվել է, որ այդ թեկնածուներն այս իրավիճակում և համակարգում կարող են արդյունավետ աշխատել:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով  կանանց ուժային կառույցների և այլ պաշտոններում նշանակվելու հարցին:

«Որևէ մեկը չի նշանակվել որևէ պաշտոնում կին կամ տղամարդ լինելու համար: Նշանակվել են, որովհետև արձանագրումը եղել է այն, որ այդ թեկնածուներն այս իրավիճակում և այս համակարգում կարող են արդյունավետ աշխատել և, ընդ որում, եթե իմ կողմից նշանակման կամ մեր կողմից առաջադրվող թեկնածու մասին է խոսքը, մեր կամ իմ գնահատականը եղել է այն, որ տվյալ պահին արդյունավետը կլինի այդ պաշտոնյան»,- ասել է Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն կանանց ներուժը չի կիրառվում, այլև հնարավոր բոլոր խոչընդոտները, ընդ որում, շատ դեպքերում գիտակցված, շատ դեպքերում չգիտակցված, ստեղծվում  են, որ դա տեղի չունենա:«Իսկ ինչո՞ւ դա պետք է տեղի ունենա, ինչո՞ւ է դա կարևոր, որովհետև… ոչ թե ինչ-որ գաղափարական  կամ ոչ միայն գաղափարական նկատառումներով, այլ որովհետև կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են: Պատկերացնո՞ւմ եք, երկիր, որ իր բնակչության մեծամասնության պոտենցիալը չի օգտագործում: Դա զարգացման խոչընդոտ է»,- նշել է վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել