Հունվարի 25-ին, ժամը 20:17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել. կան տուժածներ, ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ. Հ.-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ: