Հենց թեկուզ բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը

Հենց թեկուզ բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսակետից կդարձնենք թիրախ։ Ուրիշ բան է, որ դու ասում ես՝ ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատը իմն ա, պետք է գնամ Արարատը հետ բերեմ։ Ուրիշ բան է, երբ դու ասում ես՝ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է, ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ, իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, իմ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Ավելին՝ միջազգային օրենքներով, ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Արարատի և Արագածի դիսկուրսը շատ պրակտիկ խնդիրներ լուծելու համար է, որովհետև շատ պրակտիկ խնդիրներ գալիս են մեր աշխարհհայացքից։ Հին օրհներգի և նոր օրհներգի մասին հարց դրված չի։ Ընդամենը հետևյալի մասին է՝ մենք ինչ բառերով ենք ուզում, որ մեր օրհներգը ավարտվի»,-ասաց նա։

 Նրա խոսքով՝ Արարատի դիրսկուրսի ներքո հնարավոր չի ունենալ մարտունակ բանակ։

«Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետնանց զենքեր, ընդ որում՝ մի մասը կվաճառեն, մի մասը կնվիրեն, որովհետև իրենք մեկա չէին օգտագործելու, այլ դեն էին նետելու։ Այս խոսույթի ներքո, մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել