Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 24-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով. հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սամվելի Աղաբաբյանին՝ մինչև հաստիքի համալրումը»:
Նշենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Պետրոս Պետրոսյանը, որը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։