Դատավոր Սարգիս Արմենակյանի կենսագրությունը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 23-ի հրամանագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակվել Սարգիս Արմենակյանը։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

2003 թվականից մինչև 2008 թվականը սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2018-2020թթ. հանդիսացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի» ինստիտուտի հայցորդ:

2019 թվականից մինչև 2020 թվականը հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2024 թվականի  մարտի 11-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ

2011 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2015 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես նույն դատարանի աշխատակազմի ղեկավար:

25.12.2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչութան պետի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետ:

01.11.2018 թվականից մինչև 06.07.2020 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի պետ:

Բարձրագույն դատական խորհրդի 02.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-41-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020 թվականի հուլիսի 03-ի թիվ ՆՀ-150-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021թ. հուլիսի 14-ի ՆՀ-178-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

12.07.2024թ. ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-210-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական  դատարանի դատավոր։
23.01.2025թ. ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-17-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական  դատարանի նախագահ։

Այլ տեղեկություններ

2019 թվականից դասավանդում է Եվրոպական համալսարանի իրա­վա­գի­տու­թյան ֆակուլտետում:

2008 թվականից մինչև 2010 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Հանդիսանում է պահեստազորի ավագ:

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ 29.06.2015 թվականի հրամանով շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել