Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով է պարգևատրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Գարեգին Գալստյանը։
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-իN604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1.2-րդ ենթակետով և 12.7-րդ, 12.10-րդ կետերով.
1. Բարեխիղճ և երկարամյա աշխատանքային գործունեության համար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Գարեգին Գալստյանին պարգևատրել Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով»,-ասված է քաղաքապետի հունվարի 20-ի որոշման մեջ։