«Որևէ մեկի թույլ չի տվել Ձեր բերանը փակելու»․ դատավորը՝ ամբաստանյալ Սերգեյ Ասատուրովին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր՝ հունվարի 24-ին, շարունակվեց Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստը, որը նախագահում է Կարեն Ֆարխոյանը։

Ամբաստանյալ Սերգեյ Ասատուրովը տուժող Հրաչ Խաչատրյանին հարց ուղղեց, ասաց՝ կարո՞ղ է հայտնել, թե ինքն ինչու է դատարանում, դատախազն առարկեց հարցի դեմ, նախագահող դատավորը հարցը հանեց։

Հարցրեց՝ գիտակցո՞ւմ է, որ ինքն ու Լևոն Քոչարյանը դատարանում են հայտնվել տուժողի գրած լիազորագրի հիման վրա, դատախազը կրկին առարկեց՝ ասելով, որ չեն կարող զեկուցագրի հիման վրա Լևոն Քոչարյանն ու Սերգեյ Ասատուրովը հայտնվեն դատարանում, նախագահող դատավորն այս հարցը ևս հանեց։

Սերգեյ Ասատուրովը ասաց․ «Հիմա ես ստեղ կարգավիճակ ունեմ մեղադրյալի, ոչ թե փաստաբանի, հիմա, եթե ես փաստաբան լինեի, կարող էի մինչև վերջ տենց բերանս փակել, գիտեք՝ էս տերմինը փաստաբանության մեջ չի օգտագործվում, ես ի՞նչ իմանամ, արդեն չնայած սովորել եմ»։

Նախագահող դատավորը վերջինիս ընդհատեց, նշեց հետևյալը․ «Որևէ մեկը մինչև էս պահը թույլ չի տվել Ձեր բերանը փակելու, Դուք հարցերի իրավունք ունեք, խնդրեմ․ Ձեր հարցերը, եթե ինքնուրույն չեք կարողանում հստակ ձևակերպել, Փառք Աստծո, որակյալ պաշտպաններ կան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել