ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում ընտրվելու 2 հավակնորդ կա

Մարիաննա Բաղինյան

Հունվարի 20-ին ավարտվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ընտրվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետը։ Հունվարի 21-ին Մրցութային խորհուրդը նիստ գումարեց՝ ներկայացված երկու հայտերն ուսումնասիրելու նպատակով։ Երկուսն էլ համապատասխանում էին օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, հետևաբար և հաստատվեցին խորհրդի կողմից։

Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր, խորհրդի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը։

«Այսպիսով՝ ունենք երկու հավակնորդ՝ Մարիաննա Բաղինյանը և Գարիկ Մինասյանը, որոնց բարեվարքությունն ուսումնասիրելու նպատակով այսօր արդեն

Մրցութային խորհուրդը, ԱԺ աշխատակազմի միջոցով, հարցումներ է ուղարկել մի շարք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների։

Հարցումների պատասխանները ստանալուն պես Մրցութային խորհուրդը կգումարի նիստ, կուսումնասիրի դրանք, և կնշանակի մրցույթի հարցազրույցի փուլի օրը և ժամը, ինչի մասին կտեղեկացնեմ հավելյալ»,-նշեց նա։

Հավելենք՝ Բաղինյանն այս պահին էլ զբաղեցնում է հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել