Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղում այրվում է խոտածածկույթ, հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտադեմ և Մեղվահովիտ գյուղերի միջև ընկած դաշտավայրում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18։12-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ՝ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականցրել 15 հա տարածքում։