Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է հրապարակված տեքստում։
Հիշեցնենք՝ Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհն է դարձել 66 հոգի։