«Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը կարգավորում է հետագա ներմուծման պայմանով ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից:
Ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:
Եթե ապրանքների ժամանակավոր արտահանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմինների կողմից կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների ժամանակավոր արտահանումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր արտահանման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են: