Երևանի քաղաքապետը որոշում է ստորագրել՝ համաձայն որի «Ավան» առողջության կենտրոնի տնօրեն Արա Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 7-ի հ. Ն/149-25 ծանուցումը, ինչպես նաև Արա Ներսիսյանի հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 2-րդ գլխի 2.1-րդ կետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետի «ա» ենթակետը.
1. Արա Նելսոնի Ներսիսյանին՝ 2025 թվականի հունվարի 20-ից ազատել Երևանի «Ավան» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»,-նշված է որոշման մեջ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ աշխատանքից ազատման հիմք է ծառայել աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը։