Թրամփը հայտարարել է ռուս-ուկրաինական պատերազմում զոհերի թիվը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմում կորցրել է 700 հազար, իսկ Ռուսաստանը՝ գրեթե մեկ միլիոն զինվորական։

«Մենք ունենք թվեր. մոտ մեկ միլիոն ռուս զինվոր է սպանվել։ Բայց նաև 700 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել։

Ռուսների զոհերն ավելի շատ են, բայց նրանք ավելի շատ զինվորներ կարող են կորցնել: Բայց երկիրն այդպես կառավարել չի կարելի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել