Եղանակային կանխատեսումներով պայմանավորված ՆԳՆ-ն հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Եղանակային պայմաններով պայմանավորված՝ հորդորում են խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

«Հարգելի՛ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել