Լավրովը՝ Ջո Բայդենի` Վլադիմիր Պուտինին ուղղված՝ «նա վատ տղա է» արտահայտության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին լրագրողը հարց է ուղղել Ժնևում Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման մասին, որից հետո Բայդենը հայտարարել է․ «Միակ բանը, որ նա ցանկանում է, Վարշավայի պայմանագիրը վերականգնելն է: Նա ցանկանում է իր ձեռքը վերցնել վերահսկողությունը, և ես չեմ կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Նա վատ տղա է»:

Սերգեյ Լավրովն ասաց, որ արդեն ծանոթ է այդ հայտարարությանը։

«Նրանք Ժնևում հանդիպել են նախագահական ընտրություններից հետո, բայց երդմնակալության արարողությունից առաջ։ Դա ինձ թույլ է տալիս, որ ես ներողություն խնդրեմ և այդ հարցը չմեկնաբանեմ»,-ասել է Լավրորվը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել