Wizz Air ընկերությունից հայտնել են, որ ապրիլից կվերսկսվեն թռիչքները Քութայիսիից դեպի Մադրիդ և Համբուրգ։
Տոմսերի գները սկսվում են 39,99 եվրոյից: Ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Համբուրգ և Մադրիդ շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։
Բացի այդ, ավիաընկերությունը մեծացնում է թռիչքների հաճախականությունը Քութայիսիից չորս հայտնի երթուղիներով՝ Պրահա, Լառնակա, Աթենք և Սալոնիկ:
Նշենք՝ Քութաիսիի օդանավակայանը միջազգային կենտրոն է, որտեղ օրական մի քանի տասնյակ չվերթեր են մեկնում դեպի Եվրոպա: