Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի շարժիչներում թռչունների փետուրներ են հայտնաբերվել

Դեկտեմբերի 29-ին Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի շարժիչներում թռչունների փետուրներ են հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է MBN հեռուստատեսությունը, ինքնաթիռի երկու կողմերում երկու շարժիչներում հայտնաբերվել են թռչունների փետուրներ։

Սա մեծացնում է այն վարկածի հավանականությունը, որ թռչունների հետ բախումն առաջացրել է շարժիչի խափանում։

Ենթադրվում է նաև, որ դա հանգեցրել է հոսանքի խափանման:

Ավիավթարի հետևանքով զոհվել է 179 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել