«Բազմաթիվ ահազանգեր են հասնում, որ x, y անուն, ազգանունով մարդու մոտ կա պարգևատրական զենք»․ ՆԳ նախարար

«Երբ պետությունը նվիրում է պագևատրական զենք, պետությունը պիտի վտահ լինի, որ հասցեատերը ճիշտ անձնավորություն է։ Մենք ի՞նչ ենք նկատում, որ ունենք մի շարք հիմքեր, այդ թվում՝ նախկին օրենքներով, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պարգևատրված զենքերի մասով, որ չկա որևէ ստանդարտ, ու մեզ քաղաքացիներից նաև բազմաթիվ ահազանգեր են հասնում, որ x, y անուն, ազգանունով մարդու մոտ կա պարգևատրական զենք, բայց, ենթադրենք, նա զուգահեռաբար նաև թմրամիջոց է օգտագործում, այլ դրվագներով է աչքի ընկնում և այլն»,-այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան։

Նրա խոսքով՝ պետության խնդիրն է ստեղծել ստանդարտ, ֆիլտրել այդ անձանց ցուցակը և պարգևատրական զենքը թողնել միայն ստանդարտին համապատասխանող մարդկանց մոտ, հակառակ դեպքում՝ զենքերը նրանցից պետք է վերցվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել