2024-ին ՀՀ-ում ՃՏՊ-ները նվազել են 299-ով, դրանց հետևանքով մահացածների թիվը պակասել է 45-ով, իսկ տուժածներինը` 421-ով։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Ըստ պաշտոնական տվյալների` 2023 թվականին տեղի է ունեցել 4613 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանց հետևանքով մահացել է 378, տուժել է 6537 անձ»,-ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։