ԱՄՆ-ից սահմանային  անվտանգության հատուկ թիմ կմեկնի Հայաստան․ Բլինքեն

ԱՄՆ-ից սահմանային  անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ:

Պետքարտուղարն ընդգծեց, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին։

«Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել