Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 10-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով. հրամայում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Արտուշի Նահապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
2.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին»: