Սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է Յուրա Իվանյանը

ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչության Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն ազատման դիմում է ներկայացրել։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 10-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․

Հիմք ընդունելով Ցուրա Իվանյանի դիմումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով. հրամայում եմ՝

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Սերյոժայի Իվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»:

 Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում Յուրա Իվանյանի հարցազրույցը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել