Հայկ Մարությանը՝ սպասվող անելիքների մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել և հայտնել, թե իր թիմակիցների հետ ինչպես է պայքարելու տրասնպորտի թանկացման դեմ։

«Տրանսպորտի թանկացման հետ կապված մեր հետագա անելիքների մասին: Չորեքշաբթի, ժամը 13:00, մեր թիմով կլինենք մետրո Երիտասարդականի մոտ։ Գնում են առաջ և իրենց այս այլանդակ որոշումն ուզում են ի կատար ածել։ Այս ընթացքում տեղի ունեցավ ի մ և Տիգրան Ավինյանի բանավեճը, որի ընթացքում երեք անգամ հարց տվեցի, թե արդյոք ՀՀ վարչապետը տեղյակ է այս որոշումից և ինչ կարծիք ունի։ Տիգրան Ավինյանը երեք անգամ խուսափեց պատասխանի»,-ասաց Հայկ Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել