Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որն արտակարգ վայրէջք էր կատարել Մախաչկալայում, ուղևորվել է Երևան, հայտնում են ՀՀ քաղավիացիայի վարչությանից։
Հիշեցնենք, որ այսօր ռուսական թելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։
Ալիքը նշում է, որ, ուղևորների խոսքով, թռիչքի ժամանակ իրենց հայտարարել են, որ օդային տարածքի փակման գոտին ընդլայնվել է, այդ պատճառով ստիպված են եղել երկար թռչել: Դրա պատճառով վառելիքը սպառվել է և ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում ՝ լիցքավորման համար։