ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
1) իրականացնում է տեսչական մարմինների հիմնական միջոցների ՀԾ համակարգ մուտքագրման ապահովման աշխատանքներ,
2) իրականացնում է սինթետիկ և անալիտիկ մնացորդների ստուգման աշխատանքներ,
3) իրականացնում է մաշվածության հաշվարկման և ձևակերպման աշխատանքներ,
4) իրականացնում է ՀԾ համակարգում առկա տվյալների հետ գույքագրման արդյունքների համադրման աշխատանքներ,
5) իրականացնում է ՀԾ համակարգում` ծրագրի ներդրման պահից մինչև աշխատանքների ավարտը, հիմնական միջոցների հաշվառման փաստաթղթերի մուտքագրման աշխատանքներ,
6) կատարում է վարչության պետի առաջադրանքները և հանձնարարականները:
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 4 ամիս ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, ՀԾ համակարգի իմացություն, համակարգի շահագործման փորձառություն, ՀԾ տվյալների բազայի հետ աշխատելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2025 թվականի հունվարի 13-ը ներառյալ:
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 670, էլ. փոստ` [email protected]):