Փաստաբանները պահանջ են ներկայացնում Կառավարությանը

Փաստաբանները պահանջ են ներկայացնում Կառավարությանը։ Հրապարակվել է կոլեկտիվ հանրագիր, որում ասվում է․

«Հավանություն տալ փաստաբանական ծառայությունների մատուցումը և անվճար (անհատույց) իրավաբանական օգնության տրամադրումն ավելացված արժեքի հարկումից ազատելու վերաբերյալ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ընդունման նպատակով ուղարկել ՀՀ Ազգային ժողով։
#փաստաբանների_կոլեկտիվ_հանրագիր»։

Նշենք, որ հանրագրին միացել են տասնյակ փաստաբաններ, կարող են միանալ նաև հասարակական-քաղաքական գործիչներ, մտահոգ անձինք։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել