«Ոստիկանությունը մեզ տեղեկացրել է, որ իրենց նպատակն է` 2-րդ մեքենա Արթուր Վանեցյանի հետևից չգնա»․ Արսեն Բաբայան

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Քրեական ոստիկանությունը իրեն ու ընկերներին ձերբակալել է Հրազդանի կիրճում: Նրա գրառումից հետո մամուլու հրապարակումներ եղան, որ մեքենաներից մեկը պատկանում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ավելի մանրամասն անդրադաձել է դեպքին՝ նշելով, որ ձերբակալության այս դեպքը, նույն սցենարով արդեն 4-րդն է։

«Նույն մարդկանց, նույն ավտոմեքենայում գտնվող մարդկանց, արդեն 4-րդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ։ Այս կասկածանքով, բազմաթիվ այլ քաղաքացիների էլ են բերման ենթարկել։ Իրականում ոստիկանությունը, որոշել է, որ ընդդեմ օրենքի, պետք է գործողություն իրականացնի։ Այս ձերբակալությունն ունի նախաբան, կեսօրից սկսած, ոստիկանությունը մեր կուսակցության դիմաց տեղակայել էր «պոստեր» և իրականացնում էին մեզ հետևելու գործընթաց։ Ես եղել եմ այն մեքենայում, որում գտնվող անձանց ձերբակալել էին, ես լավ գիտեի, որ հենց այդ մեքենայի անձանց են ձերբակալելու»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել