Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 9-ի որոշմամբ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։
Քննչական կոմիտեի նախագահը նորանշանակ տեղակալին շնորհել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
Արթուր Պողոսյանի հունվարի 9-ի հրամանում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով, 24-րդ հոդվածի 2-րդ մասով և 25-րդ հոդվածի 1֊ին մասով, հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (բարձրագույն 2-րդ) Արթուր Արտուշի Նահապետյանին շնորհել տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան»: