Եթե Հայաստանը հրաժարվի ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններից, ապա էներգիայի և պարենի գները կբարձրանան․ Օվերչուկ

Մոսկվան Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու մասին քննարկումը համարում է ԵԱՏՄ-ից իր դուրս գալու սկիզբ, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է РИА Новости։

«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կառուցելու է՝ հաշվի առնելով այս հանգամանքը»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա ինքինիշխան երկրի ընտրությունն ու իրավունքն է։ ՌԴ փախվարչապետն ասել է՝  եթե Հայաստանը հրաժարվի ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններից, ապա էներգիայի և պարենի գները կբարձրանան։ Օվերչուկը հավելել է, որ իրենց ապրանքների արտահանումը կարող է կրճատվել 80%-ով։

«Հաշվի առնելով Եվրամիության առջև ծառացած տնտեսական և սոցիալական խնդիրները, ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկի տոմս» գնելու հետ»,- եզրափակեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել