ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն:
Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի հարցերով։
Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Կալիֆոռնիայում հրդեհներն արդեն հինգ մարդու կյանք են խլել։