«Ոչ ոգևորվելու որևէ բան կա, ոչ լարվելու»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ գործադիրը դրական է տրամադրված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությանը ներկայացրած առաջարկության նկատմամբ։

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

Նախագիծը առաջարկվող տարբերակով ընդունելը հնարավորություն կտա առավել իրատեսական դարձնել Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպասումները, ինչպես նաև առավել աշխատանքային միջավայր ձևավորել Եվրոպական միության հետ նշված օրակարգի հետագա քննարկման համար»,-նշվում է նախագծում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրենքի ընդունումը գործադիրի և օրենսդիրի կողմից չի նշանակում, որ Հայաստանն անդամակցում է Եվրամիությանը, դա կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով․ «Այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել