Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների ամենամյա համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հայտարարել է, թե Ռուսաստանը «փոխել է իր դաշնակցին» և Արցախում աջակցել Ադրբեջանի գործողություններին․ «Եւ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայերը չեն ենթարկվել իրեն»,- նշել է նա։
Մակրոնը նաև մեղադրել է Ադրբեջանին՝ Ֆրանսիան «ապակայունացնելու» համար։
Նա ասել է, որ Ադրբեջանը անընդունելի միջամտություն է իրականացնում Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում, այդ թվում՝ Նոր Կալեդոնիայում։ Ֆրանսիայի նախագահը դա կապել է Փարիզի դիրքորոշման հետ, որը, նրա խոսքերով, «պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանը»։